ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային համակարգից

«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հրաժարվել ռեյտինգային համակարգից
15.01.2018 | 10:35

Պետք է անհապաղ հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և անցնել համամասնական ընտրակարգի` ասել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով, որ իրենց խմբակցությունը Ընտրական օրենսգրքում փոփոխության նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով ցանկանում են վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցում կատարել ամբողջովին համամասնական ընտրակարգի:

«Հաջորդ ընտրությունները չպետք է տեղի ունենան այս խայտառակ ընտրակարգով, և եթե Ընտրական օրենսգիրքը չի աշխատում, կամ սողանքների տեղ է թողնում, պետք է փոխել, ոչ թե ընտրություններից առաջ և հևիհև, այլ պետք է փոխել հիմա, երբ առաջիկայում որևէ ընտրական գործընթաց չի նախատեսվում»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ապրիլյան ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային համակարգը, ոչ թե համամասնական ընտրակարգ է, այլ 100- տոկոսանոց թաքնված մեծամասնական ընտրակարգ: «Ռեյտինգային համակարգը այս ընտրությունները քաղաքական դաշտից տեղափոխեցին ապաքաղաքական հարթակ, որտեղ գործեց մեկ պարզ ֆորմուլա` ինչքան շատ փող, այնքան շատ ռեյտինգ և ընտրությունների քաղաքական կոմպոնենտը լրիվ չեզոքացվեց: Եվ մենք այս քայլով փորձում ենք ընտրությունները տեղափոխել քաղաքական հարթակ, և մենք առաջարկում ենք հրաժարվել ռեյտինգային համակարգից և անցնել 100- տոկոսանոց համամասնական ցուցակներով ընտրակարգի»,- ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ